Չինաստանը փոխում է իր վերաբերմունքն ուկրաինական պատերազմի նկատմամբ․ WSJ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, կփոխվի. երկրի պատվիրակությունը կարող է միանալ Սաուդյան Արաբիայում կայանալիք գագաթնաժողովին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ Չինաստանն ավելի ու ավելի է բախվում ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած ռիսկերին։ Թեև, մյուս կողմից, Պեկինը դեռ փորձում է պահպանել չեզոքությունն ու լուռ աջակցությունը Ռուսաստանին։

Չինաստանի համար վերջին խնդիրը հացահատիկային գործարքից Ռուսաստանի դուրս գալն էր, քանի որ Պեկինը ուկրաինական գյուղմթերքի ամենախոշոր գնորդներից էր։ Բացի այդ, «Վագներ» ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձը Չինաստանում նոր հարցեր է առաջացրել Վլադիմիր Պուտինի իշխանության կայունության վերաբերյալ։

Հրապարակման համաձայն՝ Չինաստանի հռետորաբանությունը փոխվում է և, ամենայն հավանականությամբ, նա համաձայնում է դիտարկել ուկրաինական խաղաղության բանաձևը՝ պատերազմը լուծելու համար։ Պեկինը կարող է իր պատվիրակությունն ուղարկել Սաուդյան Արաբիայում կայանալիք գագաթնաժողովին, որտեղ կքննարկվեն այդ հարցերը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Հնդկաստանը ևս մասնակցելու է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։