ԵՄ-ն ընդլայնում է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Լուրեր

16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
Բոլորը

Եվրամիության խորհուրդը նոր սահմանափակող միջոցներ է սահմանել Բելառուսի դեմ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիային մասնակցության պատճառով։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը։

Նշվում է, որ նոր սահմանափակող միջոցները կապահովեն Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների ավելի սերտ համաձայնեցում և կնպաստեն, որ Մինսկը չկարողանա շրջանցել ռուսական պատժամիջոցները։

«Միջոցառումներն ընդլայնում են Բելառուս արտահանման արգելքը մի շարք շատ զգայուն ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք նպաստում են Բելառուսի ռազմական և տեխնոլոգիական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵՄ խորհուրդը նաև լրացուցիչ արգելք է սահմանել հրազենի և զինամթերքի, ինչպես նաև ավիացիոն և տիեզերական արդյունաբերության մեջ օգտագործելու համար պիտանի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա։ Փոփոխությունները նաև ներդաշնակեցնում են Բելառուսի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմին համապատասխան։

«Այս սահմանափակող միջոցները ներդրվում են արագացված հիմունքներով՝ պայմանավորված որոշակի խիստ զգայուն ապրանքների և տեխնոլոգիաների շրջանցման դեմ պայքարի հրատապությամբ»,- հավելել է ԵՀ-ն։

Հուլիսի 26-ին ԵՄ երկրների դեսպանները համաձայնության էին եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնի դարձավ, թե կոնկրետ ինչ կարող է ներառվել Մինսկի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում։