Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին Բաքվում հարցաքննել են․ նրան մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ  Խաչատրյանը Բաքվում նախնական հարցաքննության է ենթարկվել։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։

«Առողջական վիճակից ելնելով՝ նա ենթարկվել է բժիշկների զննությանը։ Բուժզննումից հետո նրան տրամադրել են փաստաբան և թարգմանիչ։ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել և կատարվել է նախնական հարցաքննություն։ Ներկայում նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ»,- ասել է Սաֆարովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել էր բուժման նպատակով Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին ու նրա նկատմամբ շինծու քրեական գործ հարուցել։ Հայաստանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել՝ Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

Էմմա Չոբանյան