Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձորի սահմանային հատված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
Բոլորը

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների այցը Կոռնիձորի սահմանային հատված քիչ առաջ ավարտվեց։ ՀՀ իշխանության ներկայացուցիչները միջազգային գործընկերներին ներկայացրին իրավիճակը, ցույց տալով, թե ինչպես արդեն ավելի քան 1 շաբաթ հումանիտար օգնությամբ բեռնատար մեքենաները չեն կարողանում հասնել ԼՂ։ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում մեջբերեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունը, նշելով՝ ցավոք, այս պահին ավելացնելու ոչինչ չունի։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալը երեկ հայտարարել էր, որ Անտոնիո Գուտերեշը մտահոգ է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումներով:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված` շարունակվող խնդիրների մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է Միջազգային դատարանի դրույթների անշեղորեն կատարման անհրաժեշտության մասին իր նախորդ հայտարարությունը: Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ և կոչ է անում հրատապ միջոցներ կիրառել` կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունն ապահովելու համար: Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ` ի շահ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության»,- ասված է հայտարարության մեջ: