ՌԴ-ն Նորվեգիան ներառել է «ոչ բարեկամ երկրների» ցուցակում

Լուրեր

15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՌԴ-ն Նորվեգիան ներառել է արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչությունների նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող պետությունների ցանկում։ Այս մասին հայտնել է ՌԴ կառավարությունը, փոխանցում է Currenttime.tv-ն։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է ՌԴ նախագահի 2021 թվականի ապրիլի 23-ի հրամանագրի շրջանակում։ Այս ցանկի երկրները սահմանափակում են Ռուսաստանում իրենց աշխատակիցների թիվը, որոնք կարող են աշխատել դիվանագիտական առաքելություններում։ Նոր կարգի համաձայն՝ Նորվեգիան կունենա 27 անձի սահմանաչափ։

Նախկինում այս երկրների ցանկում ներառվել էին Չեխիան, ԱՄՆ-ը, Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան, Սլովակիան։

Ռուսաստանում կա նաև «ոչ բարեկամ երկրների» մեկ այլ ցուցակ։ Այն սկսել է համալրվել 2022 թվականի գարնանը՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։

Այս տարվա ապրիլին Նորվեգիան անցանկալի անձ է ճանաչել ռուսական դեսպանատան 15 աշխատակցի, որոնը, ըստ երկրի ԱԳՆ-ի, զբաղվել են իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին անհամատեղելի հետախուզական գործունեությամբ։ Ի պատասխան՝ Ռուսաստանը վտարել էր երկրից 10 նորվեգացի դիվանագետի։

Էմմա Չոբանյան