Կրեմլը հայտնում է, որ Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են հանդիպել, սակայն վայրը դեռ որոշված չէ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում հաստատել են, որ ակնկալում են մոտ ժամանակներս անձամբ հանդիպել։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդհանուր առմամբ, նախագահները հաստատել են շուտով հանդիպելու իրենց մտադրությունը, սակայն հանդիպման վայրն ու ժամկետները հետագայում համաձայնեցվելու են դիվանագիտական ուղիներով»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը։ Թուրքական կողմը զրույցի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ պայմանավորվել են Պուտինի Թուրքիա այցի շուրջ։

Ավելի վաղ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր, որ օգոստոսին սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։ Սակայն ռուսական կողմն այս մասին չի շտապում հայտարարել։ Նախօրեի հեռախոսազրույցի հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ երկու ղեկավարները պայմանավորվել են «շարունակել շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում»։

Էմմա Չոբանյան