Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Բաքվի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին․ ադրբեջանական կողմը նրա լուսանկարն է հրապարակել

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Լաչինի միջանցքում առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ՝ «Վագիֆ Խաչատրյանը նշել է, որ  գոհ է իր նկատմամբ վերաբերմունքից, մատուցվող որակյալ բուժօգնությունից՝ հավելելով, որ առողջական վիճակում դրական փոփոխություններ են տեղի ունեցել»։

Նշվում է, որ այցի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները, տեսանյութերը և լուսանկարներն ուղարկվել են նաև համապատասխան միջազգային կառույցներին։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելում է Խաչատրյանին ՄԻԵԴ-ի որոշումից հետո։

Հիշեցնենք, որ Հայաստանը դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել՝ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Հավելենք, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել էր բուժման նպատակով Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։

Էմմա Չոբանյան