Դատավորների նոր ժողով՝ արդեն մերժված օրակարգով

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

Վաղը՝ օգոստոսի 4-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ Սա արդեն երկրորդ ժողովն է նույն օրակարգով։

Նախորդ՝ հուլիսի 19-ին հրավիրված ժողովի ընթացքում, երբ պետք է Խորհրդի դատավոր անդամ ընտրվեր, դատավորներն իրենց քվեարկությամբ չէին հաստատել օրակարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԴԽ դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու համար ծանուցագրեր էին ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեև Խորհրդի դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու չափանիշներին համապատախանում էին նաև այլ դատավորներ։

Ստացվում է, որ հրավիրվել է դատավորների նոր ժողով՝ արդեն դատավորների կողմից մերժված օրակարգով։

Նախորդ՝ հուլիսի 19-ի ժողովից առաջ Բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկատվության համաձայն ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն էին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Թեկնածուներից Սուրեն Մնոյանը, Factor TV-ի հարցին ի պատասխան կարծիք էր հայտնել, որ ոչ թե Դատական դեպարտամենտը, այլ դատավորները պետք է Խորհրդի անդամ ընտրելու հարցը որոշեն, ուստի՝ Խորհրդի դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու վերաբերյալ պետք է ծանուցվեին սահմանվող պահանջներին համապատասխանող բոլոր դատավորները:

Նշենք, որ Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարը Ընդհանուր ժողովի նիստից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, սակայն նախորդ ժողովից անգամ մեկ ամիս չի անցել, որևէ դատավոր, բացի արդեն իսկ նախկինում ծանուցված դատավորներից, ծանուցագիր չի ստացել, հետևաբար կարելի է եզրակացնել, որ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուները կրկին երեքն են՝ Էդգար Հովհաննիսյան, Սուրեն Մնոյան և Վարդուհի Հովնանյան։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել, քանի որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վերջինս այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է։ Թե ինչն է եղել հրաժարականի պատճառը, մեզ հստակ հայտնի չէ։ Մակյանը հրաժարականից հետո անպատասխան է թողել մեր բոլոր զանգերն ու հաղորդագրությունները։

Արաքս Մամուլյան