Նամակը թարգմանված, ՌԴ դեսպանի խորհրդականի սեղանին դրված էր. Մարգարիտա Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ցույց են անում Կառավարության շենքի դիմաց․ պահանջում են հանդիպում վարչապետի հետ։

Նշենք, որ երեկ նրանք ակցիա իրականացրին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Արցախցիների ներկայացուցիչներին ընդունեց դեսպանի գլխավոր խորհրդականը։

Հանդիպումից հետո «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ընդունել է դեսպանի գլխավոր խորհրդականը։ Հայրյանին խոսքով՝ Փաշինյանին ուղղված Մարգարիտա Քարամյանի նամակն այդ մարդու սեղանին էր․ Ամեն ինչին հետևում են Գրել էինք, որ Բերձորի միջանցքում ռուս խաղաղապահ չկա։ Հանդիպման ժամանակ այդ անձը հարցրեց՝ ինչո՞ւ եք նման բան գրել, ասացինք՝ լավ ենք արել, չկա, բարձրաձայնում ենք»։ Հայրյանի խոսքով՝ Ռուսաստանի դեսպանատանն իրենց ասել են, որ Նիկոլ Փաշինյան արևմտամետ է։

Նամակը թարգմանված, ՌԴ դեսպանի խորհրդականի սեղանին դրված էր։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Մարգարիտա Քարամյանը։

«Նամակը թարգմանված, ՌԴ դեսպանի խորհրդականի սեղանին դրված էր»։ Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Faktor TV -ի հետ զրույցում հաստատեց Մարգարիտա Քարամյանը։

«Դեսպանի խորհրդականն այդ նամակից դրվագներ էր կարդում և ինչ-որ պրետենզիաներ էր ներկայացնում, պարզաբանումներ էին մեզանից ակնկալում։

Ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ է մեր նամակը հայտնվել նման չինովնիկի մոտ և ինչ իրավունքով է նա մեզ պրետենզիաներ ներկայացնում, երբ որ մենք այդ նամակով դիմել ենք ՀՀ վարչապետին»,- նշեց Քարամյանը

Մանրամասները՝ տեսանյութում։