Թրամփը հայտարարել է, որ իրեն սպառնում է ավելի քան 500 տարվա ազատազրկում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն սպառնում է ընդհանուր առմամբ 561 տարվա ազատազրկում՝ իր դեմ առաջադրված մեղադրանքների շրջանակներում։ Այս մասին նա գրել է իր նախընտրական արշավի դոնորներին ուղղված նամակում, հայտնում է The Hill-ը։

«Արդարադատության նախարարությունը կրկին ապօրինի մեղադրանք է առաջադրել ձեր հնազանդ ծառային. ըստ առկա տեղեկությունների՝ ձախերի կողմից հայտարարված վհուկների որսի արդյունքում ինձ սպառնում է 561 տարվա ազատազրկում։ Դա վեց կյանք է»,- ասել է Թրամփը։

Պարբերական նաև հիշեցնում է, որ ԱՄՆ-ում ամբաստանյալները հազվադեպ են դատապարտվում ազատազրկման առավելագույն ժամկետների, իսկ տարբեր հանցագործությունների համար ժամկետներ կարող են լինել զուգահեռ, ինչի արդյունքում կկրճատվի դատապարտյալի՝ բանտում անցկացրած ընդհանուր ժամանակը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփին նոր մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի մեջ։

Հունիսին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել էր 37 կետից բաղկացած մեղադրանք Թրամփի դեմ՝ գաղտնի փաստաթղթերի սխալ օգտագործման համար: Ապրիլին էլ ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք էր առաջադրվել 34 կետով։