Սերդար Քըլըլչն անդրադարձել է հայկական լոբբիի ճնշմամբ Disney Plus-ի կողմից «Աթաթուրք» սերիալի ցուցադրության չեղարկմանը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացքում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն անդրադարձել է Disney Plus հարթակի կողմից «Աթաթուրք» սերիալի չեղարկման մասին լուրերին։

«Այն մտածողությունը, որ Երևանում կանգնեցրեց, այսպես կոչված, «Նեմեսիս» հուշարձանը՝ վնասելու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին, նույն այն մտածելակերպն է, որը ճնշում է գործադրել Disney+-ի «Աթաթուրք» հեռուստասերիալի վրա: Ես չեմ ընդունում այս ապակառուցողական մտածելակերպին հանձնվելը՝ կառուցողական ջանքերին աջակցելու փոխարեն»,- գրել է Քըլըչը թվիթերյան իր էջում։

Հավելենք, որ մի քանի օր է՝ թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ Disney Plus-ն ԱՄՆ-ի հայկական լոբբիի ճնշման պատճառով չեղարկել է իր իսկ կողմից նկարահանված «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը։ Թուրքիայի Հանրապետությանն ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված սերիալը, ըստ լուրերի, ցուցադրվելու է ֆիլմի տեսքով՝ թուրքական կինոթատրոններում։

Disney-ը տարածվող լուրերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արել։

Էմմա Չոբանյան