Տեղի է ունեցել Պուտինի և Էրդողանի երկար սպասված հեռախոսազրույցը․ ինչ հարցեր են քննարկվել

Լուրեր

16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
Բոլորը

Տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի մասին խոսվում էր շաբաթներ շարունակ։ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը  պայմանավորել են Պուտինի Թուրքիայի այցի շուրջ, փոխանցում է TRT Haber-ը։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել անտառային հրդեհների դեմ պայքարի նպատակով ռուսական կողմի ուղարկած 2 հրշեջ ինքնաթիռների համար, գոհունակություն հայտնել ռուս զբոսաշրջիկների հետաքրքրության աճի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այս տարի զբոսաշրջության ոլորտում ռեկորդ է սահմանվելու։ Նա նաև կոչ է արել թույլ չտալ  քայլեր, որոնք կարող են տանել էսկալացիայի ռուս-ուկրաինական պատերազմում։

Թուրքիայի նախագահն ընդգծել է Սևծովյան հացահատիկային գործարքի կարևորությունը, որն անվանել է «խաղաղության կամուրջ»։ Նա ասել է, որ երկար ժամանակով դրա դադարեցումը կողմերից որևէ մեկի շահերին չի համապատասխանում։  Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի ինտենսիվ դիվանագիտական ջանքեր գործադրել Սևծովյան նախաձեռնության շարունակման համար։

Հավելենք, որ հացահատիկային գործարքի ժամկետը լրացել է հուլիսի 17-ին, և Մոսկվան հրաժարվել է երկարաձգել այն։

Սևծովյան  հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Ստորագրումից ի վեր գործարքը մի քանի անգամ երկարաձգվել է։

Ռուսական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։

Էմմա Չոբանյան