Զախարովան` Լաչինի միջանցքն անհապաղ բացելու, Վագիֆ Խաչատրյանի առևանգման, Եվլախում Բաքու-Ստեփանակերտ հանդիպման մասին

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Նման դեպքերը բարդացնում են իրավիճակը․ ամենշաբաթյա ճեպազրույցում այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին հարցին։

«Տեղի ունեցածն է՛լ ավելի է բարդացնում առանց այն էլ ոչ դյուրին, սակայն անհրաժեշտ փոխզիջումների, լուծումների որոնումը։ Դա բարդացնում է իրավիճակը։ Մենք լրիվ իրար հակառակ տեսակետներ ենք լսել հայկական և ադրբեջանական կողմերից։ Մենք ելնում ենք Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունից»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով Արցախից հնչող հայտարարություններին, որ ռուսական կողմն առաջարկում է Բաքվի հետ բանակցությունների գնալ ադրբեջանական Եվլախ քաղաքում, նա նշել է, որ Ռուսաստանը նախապայմաններ առաջ չի քաշում։

«Մենք ողջունում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկը։ Այն գտնվում է շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում։ ՌԴ խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպման հարցում, պատրաստ են հետագայում էլ աջակցել։ Ռուսաստանը որևէ նախապայման առաջ չի քաշում, աշխատում է կողմերի մոտեցումների մերձեցման ուղղությամբ, որոնք տարբերվում են»,- նշել է Զախարովան։

Խոսելով Արցախում առկա հումանիտար աղետը մեղմելուն ուղղված քայլերի մասին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

«Մենք աշխատում ենք կողմերի հետ։ Մենք վերահաստատում ենք Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու կոչը և  ապահովելու նորմալ կենսապայմաններ տեղի բնակչության համար»,- նշել է Մարիա Զախարովան։

Էմմա Չոբանյան