Զախարովան՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքով ԼՂ-ի հարցում ռուսական ավելի պասիվ ներգրավվածության մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով Մոսկվան ավելի քիչ է ներգրավված Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

«Խոսակցությունները, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով արտաքին քաղաքական ուղղությունները ՌԴ-ի համար ավելի քիչ առաջնահերթ են, չունեն փաստագրական հիմք։ Մենք մնում ենք ներագրավված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության ու համաձայնության հասնելու համար»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ վերջին ամիսներ նույնպես ակտիվ շփումներ են եղել։

Խոսելով Արցախից ռուս խաղաղապահների հնարավոր հեռանալու մասին՝ Զախարովան կրկին կարևորել է նրանց դերակատարումը։

«Անհասկանալի են ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ից դուրս գալու մասին հայտարարությունները ներկա ոչ դյուրին հումանիտար իրավիճակի պայմաններում։ Մեր խաղաղապահները կարևոր գործառույթ են իրականացնում․ դա գերիների փոխանակումն է,  ականազերծումը, հումանիտար օգնության տրամադրումը, միջադեպերի լուծումը։ Հայաստանի կառավարության տեսակետից այս գործողություններն օգտակար չեն։ Առաջին անգամ չէ, որ երկկիմաստություններ կան։ Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչել են ադրբեջանական, ՌԴ-ի հասցեին ջանքերի անբավարարության մասով որևէ պահանջ տեղին չէ»,- հայտարարել է Զախարովան։

Էմմա Չոբանյան