Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը

Լուրեր

15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
Բոլորը

Կապանում այսօր բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը բացման արարողության ժամանակ կարևորեց այս իրադարձությունը ռազմավարական տեսանկյունից։

«Այս կենտրոնը թույլ կտա Սյունիքում մեծացնելու առաքելության ներկայությունը, դիտարկումներ անելու և իրավիճակի մասին պարբերաբար զեկուցելու: Հուսով եմ՝ մեր այստեղ գտնվելը կնպաստի Եվրոպական Միության՝ խաղաղության գործընթացի համար գործադրվող ջանքերին, իսկ մենք էլ կկարողանանք բնակչության շրջանում ապահովել անվտանգության զգացողությունը»,- շեշտեց դիտորդական առաքելության ղեկավարը։

Ըստ նրա՝ ԵՄ առաքելությունը պլանավորում է Հայաստանում ունենալ 6 օպերատիվ կենտրոն, նման կենտրոն կա Մարտունիում, Գորիսում Ջերմուկում, բացվեց նաև Կապանում։

«Երբ առաջին անգամ սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում ունեինք երկու մշտական աշխատակիցներ, բայց ուրախ եմ ասելու, որ հիմա ունենք 90 աշխատակից։ Կարելի է ասել, որ Մարտունիում, Գորիսում և Ջերմուկում են գտնվում հիմնական աշխատող կենտրոնները»,- ասաց ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ մտադիր են կենտրոններ բացել նաև Եղեգնաձորում և Իջևանում։