Սա կորսված պահ է, իսկ ընդդիմության շահարկումներն անընդունելի են․ Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին։

Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ աշխատանքն այսօր հիմնականում փակ ձևաչափով՝ չլուսաբանվող է լինելու։ Տոնոյանն էլ առաջարկեց միանգամից անցնել փակ ռեժիմի։
Մինչ այդ պաշտպանության նախկին նախարար նկատեց, որ հանձնաժողովի կազմը չի փոխվել, այսինքն՝ ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցում նիստին, և հայտարարեց, որ ընդդիմության համար նիստին չմասնակցելը կորսված պահ է։

«Ես գտնում եմ, որ սա իրականում պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում կորսված պահ է։ Ամեն դեպքում սա իմ գնահատականն է, ինչպիսինն էլ որ շահարկումները շարունակեն լինել ընդդիմադիրների կողմից, որոնք, հիմա բաց ասում եմ՝ ինձ համար անընդունելի են», – նիստի հրապարակային հատվածում հայտարարեց Տոնոյանը։

Նշենք, որ երեկվա նիստի մեկնարկին պաշտպանության նախկին նախարարն առաջարկել էր առհասարակ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտած խորհրդարանական ընդդիմությանը, մասնավորապես, ՀՅ Դաշնակցության և ՀՀԿ ներկայացուցիչներին, մասնակցել գոնե փակ նիստին՝ պարզաբանելով․ «Կարծում եմ, որ շարունակելու են իրենց գործունեությունը քաղաքական դաշտում, կարծում եմ, որ անվտանգության ու պաշտպանության կազմակերպման հարցերում իրենց՝ իմ կողմից տրամադրվող տեղեկությունը հետագա իրենց որոշումների համար կարևոր է։ Հակառակ դեպքում ես կխնդրեի նույն կուսակցության ներկայացուցիչներին այլևս չարտահայտվել հրապարակային՝ առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։