Միջադեպ լեհ-բելառուսական օդային սահմանին. Պենտագոնը մեկնաբանել է՝ հիշեցնելով ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությունը պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հանձնառությունը

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը մեկնաբանել է լեհ-բելառուսական սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ երկու բելառուսական ռազմական ուղղաթիռներ խախտել են Լեհաստանի օդային տարածքը։ Միջադեպի կապակցությամբ Ռայդերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությունը պաշտպանելու հանձնառությանը, գրում է VOA-ն։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք շատ լուրջ ենք վերաբերվում ՆԱՏՕ-ի անվտանգությանը։ Եվ մենք կշարունակենք աշխատել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու, որ ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը մնա անվտանգ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Երեքշաբթի Լեհաստանը հայտարարել է, որ շտապ զորքեր է ուղարկում իր արևելյան սահման՝ Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Բելառուսին մեղադրելով Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ։ Երեքշաբթի կեսօրին Լեհաստանի սահմանամերձ Բելովեժ քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ բելառուսական Մի-8 և Մի-24 ուղղաթիռները մտել են երկրի օդային տարածք։

Պաշտոնական Մինսկը հերքել է իր կողմից որևէ օրինազանցություն՝ մեղադրելով Վարշավային, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը մեղադրանքը «հորինել է»՝ Բելառուսի հետ սահմանի մոտ իր զորքերի կուտակումն արդարացնելու համար։

Լեհաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ուղարկում է «լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, այդ թվում՝ հարվածային ուղղաթիռներ» դեպի արևելյան սահման։ Պաշտպանության նախարարն էլ ՆԱՏՕ-ին տեղեկացրել է օդային սահմանի խախտման մասին, իսկ Բելառուսի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳ նախարարություն՝ բացատրություններ տալու։

Լեհ զինվորականները սկզբում հերքում էին սահմանի խախտման մասին լուրերը, սակայն ավելի ուշ, խորհրդակցություններից հետո, հայտարարել են, որ ներխուժումը տեղի է ունեցել «շատ ցածր բարձրության վրա, որը դժվար է վերահսկել ռադարներով»:

Բելառուսի Պաշտպանության նախարարության Telegram-ի ալիքը հայտնել է, որ Վարշավան փոխել է իր կարծիքը կատարվածի վերաբերյալ, ըստ երևույթին, «օվկիանոսից այն կողմ գտնվող իր տերերի հետ խորհրդակցելուց հետո»։ Բելառուս զինվորականները Վարշավայի հայտարարությունն անվանել են «տատիկի հեքիաթ»՝ ասելով, որ «Մի-8 և Մի-24 ուղղաթիռների կողմից սահմանի խախտումներ չեն եղել»։

Անցյալ շաբաթ Պուտինը Լեհաստանին մեղադրել էր Բելառուսի նկատմամբ տարածքային հավակնությունների մեջ և հայտարարել, որ Մինսկի վրա ցանկացած հարձակում կդիտարկի որպես հարձակում իր տարածքի վրա։

Երեքշաբթի Լուկաշենկոն ասել է, որ Լեհաստանի իշխանությունները «պետք է շնորհակալություն հայտնեն» իրեն՝ «Վագների» վարձկաններին հսկողության տակ պահելու համար, որոնք այժմ տեղակայված են Բելառուսում։ Նշենք, որ վագներականները տեղափոխվել են Բելառուս Կրեմլի դեմ ձախողված ապստամբությունից հետո, որը ձեռնարկել էր ռազմական խշբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը: Այդ ժամանակից ի վեր անորոշ թվով «վագներականներ» տեղափոխվել են Բելառուս՝ սկսելով մարզել Լուկաշենկոյի բանակը։

Մինչ այդ, Լեհաստանն արդեն ավելի քան 1000 զինվոր է տեղակայել իր արևելյան սահմանին: Շաբաթ երկրի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ 100 հոգանոց «Վագների» մարտիկներից բաղկացած խումբը տեղափոխվել է բելառուսական Գրոդնոյի մերձակայք, որը գտնվում է Լեհաստանի սահմանի մոտ։ Մորավիեցկին հայտարարել է, որ իրավիճակը դառնում է «ավելի վտանգավոր»: