Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատական տալը կոռեկտ չէ. Դավիթ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռեկտ չեմ համարում, որ գնահատական տամ վարչապետի աշխատանքին։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին նշեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ խուսափելով պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատական տալուց։

Տոնոյանի խոսքով՝ դա պետք է անի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։

«Այս հանձնաժողովը պետք է տա, ոչ թե ես, որ եղել եմ իր ենթական։ Ինչպես ասացի, շատ ճգնաժամային իրավիճակում, փաստորեն, կտրված եմ եղել և ավելի շատ մարտավարական խնդիրներ եմ լուծել։ Դրա համար, կոռեկտ չէ իմ կողմից, որպես պաշտպանության նախկին նախարար, գնահատականներ տալ վարչապետի գործողություններին։ Ինձ թվում է, որ դա ձեր գործառույթն է»,-նշեց նա։

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե  եղե՞լ է մի խնդիր, որ դրվել է վարչապետի դիմաց ու նա չի աջակցել դրան. «Խնդրում եմ հստակ պատասխանեք, կապ չունի, թե քաղաքական թիմը ով է ներկայացնում։ Դուք էլ եք եղել մեր քաղաքական թիմի անդամ, բայց մենք այսօր անկաշկանդ Ձեզ հարցեր ենք տալիս»։

«Պարո՛ն Սարգսյան,  ինչպես ասել է պարոն Փաշինյանը, ցավոք կամ բարեբախտաբար ես եղել եմ կառավարության անդամ և այդ ընթացքում չեմ մտածել, որ վարչապետը չի վստահում ինձ։ Ես քաղաքական թիմի անդամ չեմ եղել, քանի որ քաղաքական այն որոշումներին, որոնք կուսակցական բնույթի էին, ես չեմ մասնակցել։ Հիմա ձեր նախարարը քաղաքական թիմի անդամ է։ Ես որպես կառավարության անդամ ՀՀ վարչապետի առջև անիրատեսական  հարցեր չեմ բարձրացրել և իմ բարձրացրած հարցերն ունեցել են հստակ պատասխաններ և լուծումներ, ես աշխատել եմ վստահության մթնոլորտում, բայց միևնույն ժամանակ չեմ ընդունում այն մոտեցումը, որ բանակն ինչ ուզել է, տվել են, որովհետև ես այդպես չէի ձևակերպի։ Կառավարությունն իրականացրել է իր գործառույթը»,- նշեց Տոնոյանը և վստահեցրեց, որ ՊՆ–ն ու ինքն անձամբ` որպես նախարար, կատարել է իր գործառույթը, իսկ վարչապետի կողմից չի ունեցել որևէ խոչընդոտ այդ գործառույթն իրականացնելու ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։