Ո՞րն է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում գործուն զղջալու ինստիտուտի նպատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։

Նշենք, որ Հուլիսի 11-ին և 12-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի շրջանակներում արտահերթ կարգով առաջին և երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսելով նաև առաջին անգամ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար:

Մեդիա կենտրոնում այսօր ընթանում է  քննարկում՝ «Քրեական պատասխանատվությունից ազատե՞լ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվողներին» թեմայով։

Բանախոսներն են՝ ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Անահիտ Մկրտչյանը, քրեական գործերով փաստաբան, Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը, ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության Քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ Արփի Լազարյանը։

Լազարյանը ներկայացրեց նախագիծը, պարզաբանեց, թե որն է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում գործուն զղջալու ինստիտուտի նպատակը։

«Երեք նոր կետեր են ավելացվել, որոնցով սահմանվում է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք, եթե առաջին անգամ են նման հանցանք գործել, որոշակի պայմանների առկայության դեպքում կարող են ազատվել քրեական պատասխանավությունից։

Նախատեսված են կոնկրետ հանցակազմերը և կոնկրետ դեպքերը, երբ անձի նկատմամբ չի կարող կիրառվել գործուն զղջալու հիմքով պատասխանատվությունից ազատումը։ Դա պայմանավորված է հանցագործների բարձր հանրային վտանգավորությամբ, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով»,- նշեց Արփի Լազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։