Եթե Արցախի չի ինքնորոշվում և Բերձորի միջանցքը չի բացվում, կասկածելի է դառնում հայի ապրելը Երևանում․ Լևոն Հայրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

«Հանուն Հադրութի» ՀԿ տնօրեն Լեւոն Հայրիյանն ու «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ տնօրեն Մարգարիտա Քարամյանը հրապարակավ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով դիմել ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ՝ հորդորելով օրակարգ մտցնել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցը։

Դիմումում ասվում է. «Ձեզ, անկասկած, հայտնի է այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Արցախի Հանրապետությունը 7 ամսից ավել տևող շրջափակման հետևանքով։ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինել Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը։

Ցավոք, դուք խախտելով Սահմանադրությւնն ու Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, չունենալով լիազորություններ, փոխանցել եք այդ երաշխավորի գործառույթը, Արցախի բնակչության բոլոր իրավունքները այլ երկրների և շարունակում եք սպասարկել օտար երկրների շահերը, ցեղասպանության վտանգի տակ դնելով 120 հազար մեր ու ձեր հայրենակիցներին։

Բազմաթիվ անգամ ձեր ելույթներում, կառավարության նիստերի ժամանակ, հայտարարել եք, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Արցախի Հանրապետությունում։ Դրա մասին 8-ից ավելի անգամ ահազանգել է նաև Լեմկինի Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը։ Այսօր Արցախում մարդկանց սովի մատնելով մեզ բոլորիս ստիպում են հրաժարվել մեր իրավունքներից և պետականությունից։ Ու այս ամենի մեջ առկա է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղքը, որը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացիների մի մասին, որոնք ունեն նույն ՀՀ քաղաքացու անձնագիրը։

Դուք դեռ կարող եք փրկել մեր հարազատներին ցեղասպանությունից, դիմելով ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ և հորդորելով օրակարգ մտցնել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցը։ Դուք, որպես ՀՀ վարչապետ, պարտավոր եք պահանջել՝ Արցախի Հանրապետություն մտցնել ՄԱԿ խաղաղապահ զորքեր, քանի որ ռուս «խաղաղապահները» չեն կատարում իրենց պարտականությունները։

Ռուսաստանի Դաշնությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ հանցավոր պայմանավորվածությամբ իր զորքերը մտցրել է Արցախ՝ հայաթափելու Արցախի Հանրապետությունն ու այն հանձնելու Ադրբեջանին, ինչպես որ տեղի ունեցավ 1988-91 թվականներին, երբ խորհրդային զորքերի աջակցությամբ հայաթափվեցին մի շարք հայաբնակ քաղաքներ ու շրջաններ։ Դուք պարտավոր եք օգտագործել վերջին հնարավորությունը և կարճ ժամկետում կանխել մեր հարազատների սպանդը։ Հակառակ դեպքում մենք կդիմենք Մինսկի խմբի մյուս համանախագահներին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին և կհորդորենք, որ իրենք վերցնեն խնդիրը ՄԱԿ ԱԽ օրակարգ մտցնելու նախաձեռնությունը, քանի որ ՀՀ իշխանությունը ուզուրպացված է և չի պաշտպանում իր քաղաքացիների շահերն ու անվտանգությունը, ստորադասելով դրանք օտար երկրների շահերին»։