Բայրամովն Էրդողանի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերություններն ու տարածաշրջանում իրավիճակը

Լուրեր

24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
24.02.2026 | 16:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում
24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարա այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների և տարածաշրջանային ձևաչափերի շրջանակում համագործակցության կապակցությամբ։

Բայրամովը ներկայացրել է նաև Արցախյան պատերազմից հետո Բաքվի կողմից որդեգրած քաղաքականությունը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ դժգոհել է Հայաստանից և «ռազմաքաղաքական սադրանքների մեջ» մեղադրել։

Քըլըչն էլ նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հաջող համագործակցությունը՝ «եղբայրական ու բարեկամական փիլիսոփայությանը համապատասխան», նպաստում է երկու երկրների ու տարածաշրջանի պետությունների զարգացմանն ու անվտանգությանը։

Հավելենք, որ նախօրեին Բայրամովը բանակցություններ էր անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և  ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Էմմա Չոբանյան