Ուկրաինան և թուրքական Baykar-ը ԱԹՍ-ների սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ համաձայնագիր են կնքել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունն ու թուրքական ԱԹՍ-ներ արտադրող Baykar Makina ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի վերանորոգման և սպասարկման սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ն, գրում է forbes.ua-ն։

Նշվում է, որ համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի հունվարի 23-ից ուժի մեջ մտած բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի և տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին երկու երկրների կառավարությունների միջև շրջանակային համաձայնագրի մշակման շրջանակում։

Ուկրաինայի ՊՆ-ն ակնկալում է, որ սպասարկման կենտրոնի կառուցումն էապես կնպաստի պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը։

«Ամեն ոք Ուկրաինայում գիտի, թե ինչ է «Բայրաքթար»-ի, գիտի ձեր ընկերության մասին։ Սակայն մենք առաջ ենք շարժվում, և մեզ համար կարևոր է Ուկրաինայում ստեղծել սեփական բազան անօդաչուների սպասարկման համար։ Այս նախագիծը հիմք կդնի մեր համակարգված աշխատանքի և աշխատատեղեր կստեղծի Ուկրաինայում։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտ ապագայում կենտրոն կստեղծվի»,- ասել է Ուկրաինայի ՊՆ մամուլի քարտուղար Կոնստանտին Վաշչենկոն։

Նա նշել է, որ Կիևի քաղաքականությունն ուղղված է ռազմական տեխնիկայի վերանորոգման սեփական հնարավորությունների ուժեղացմանը։

Էմմա Չոբանյան