ԵԽԽՎ նախագահը կոչ է անում հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն ուղարկել՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակը գնահատելու

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսն այսօր հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը՝ ես հիշեցնում եմ հունիսի 20-ի Վեհաժողովի խնդրանքը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ հնարավորինս արագ կազմակերպել փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան՝ գնահատելու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի բացակայությունից հետո ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են հայերը։

Ես միանում եմ 2023 թվականի հուլիսի 28-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հնչեցրած երկխոսության կոչին և կոչ եմ անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, վերջապես կատարել 1991 թվականին անդամակցության ընթացքում ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ լարվածության թուլացման և խաղաղության վերականգնման ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում։