Հայրս Սամվել Բաբայանի վարորդը չի եղել․ առևանգված արցախցու դուստրը մանրամասներ է պատմել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վերա Խաչատրյանը պատմեց, որ հայրը՝ հուլիսի 29-ին առևանգված Վագիֆ Խաչատրյանը, իրենց հետ կապի դուրս չի եկել։ Ասաց՝ սուտ են տարածվող տեղեկությունները, թե խոսել են նրա հետ։

Ադրբեջանական APA գործակալությունն էր հուլիսի 30-ին հաղորդել, թե, իբր, նախորդ օրը «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին, այցելողներից մեկը բժիշկ է եղել, և որ Խաչատրյանին հնարավորություն է տրվել շփվել ընտանիքի հետ»։ ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։

«Հայրս շատ վատ առողջական վիճակում էր, պետք է բաց վիրահատություն տաներ, ես նույնիսկ չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Վերա Խաչատրյանը։

Ըստ Քաշաթաղից տեղահանված Վերայի՝ հայրը պիտի Երևան տեղափոխվեր սրտի շտապ վիրահատության: Հակարիի կամրջի անցակետում, որտեղ ստուգում են բոլորի անձնագրերը, վերցրել են 68-ամյա արցախցու անձնագիրն ու չեն վերադարձրել, ասել են, որ պիտի գնա սենյակ՝ հետազոտվելու։ Երբ մյուս դուստրը, որը Վագիֆ Խաչատրյանի հետ է եղել, խնդրել է, որ չտանեն, ԿԽՄԿ-ի աշխատակիցներից մեկն էլ դիմադրել է, ադրբեջանցիներն ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն դիմադրել: Դրանից հետո Վագիֆ Խաչատրյանին նստեցնելով մեքենան՝ տարել են անհայտ ուղղությամբ։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա իրականացնող Վերա Խաչատրյանը և մի խումբ այլ քաղաքացիներ պահանջեցին գերությունից վերադարձնել առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Նրանք դիմեցին միջազգային կառույցներին նաև շուրջ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ քայլեր  ձեռնարկելու պահանջով։

Առևանգումից շատ չանցած պարզ դարձավ, որ Խաչատրյանին Բաքու են տարել ու ձերբակալել։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե տասը տարի է, ինչ փնտրում են Վագիֆ Խաչատրյանին, և նա միջազգային հետախուզման մեջ է։ Ըստ Ադրբեջանի իրավապահների՝ Խաչատրյանը Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին սպանել է ադրբեջանցիների։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հերքեց լուրը՝ նշելով, որ ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Արցախի քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ Արցախի Դատախազությունը քրեական գործ է հարուցել։

«Ես հերքում եմ բոլոր տեսակի տարածված լուրերը, հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը»,- ընդգծեց Վերա Խաչատրյանը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև քաղաքացիները նաև հումանիտար օգնություն են հավաքում, որպեսզի կառույցի միջոցով այն հասնի 8 ամիս շրջափակված Արցախ։ Նման մի օգնություն էլ՝ բարձված 19 բեռնատարում, հուլիսի 26-ից սպասում է Կոռնիձորի հայկական անցակետում, որ ռուս խաղաղապահների միջոցով հասնի Արցախ, բայց ռուսական կողմից որևէ արձագանք չկա, իսկ Բաքուն օգնություն տեղափոխելու փորձը սադրանք է որակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան