Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, Ադրբեջանը հրաժարվել է․ Տիգրան Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
Բոլորը

Օգոստոսի 1-ին պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

Նա մանրամասնեց, որ վաղը Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը 2 օր առաջ առանց պատճառաբանությամբ հրաժարվել է ներկայանալ հանդիպմանը։

«Վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և կլինի որոշ քննարկումներ։ Քննարկումները կավարտվեն, ես կներկայացնեմ, թե ինչ են քննարկել։ Ուզում են անդրադառնալ Մոսկվայի պահվածիքն։ Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, այսինքն՝ Մոսկվան Ադրբեջանում է հանդիպում կազմակերպում, երբ Բաքուն սկսել է ազատագրական պայքարին մասնակցած արցախցիներին առևանգել, Վագիֆ Խաչատրյանի օրինակն է հենց մեր աչքի առջև։ Մոսկվայի առաջարկը ծաղրանք է մեր նկատմամբ»,- ասաց Պետրոսյանը։

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի խոսքով՝ իրենք այս պահին սպասում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջարկներին, դրանք ի մի կբերեն և նոր կորոշեն անելիքները։

Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է տեղի ունենա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։