Բա Իջևանի ակցե՞նտը, իջել եք էժանագին բլոգերի մակարդակի․ Պետրոսյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն արձագանքել է օրերս ասուլիսում արցախցիների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ մասնավորապես նշելով․

«Նիկոլ Փաշինյան, ասում եք՝ 150 միլիարդ փող եք տվել, ո՞ւմ եք տվել, Ձեզ աջակցած Արայիկ Հարությունյանին եք տվել, եթե տվել եք, պետք է հստակ հետևեիք, թե ուր են գնում այդ փողերը, ոչ թե ամբողջ ժողովրդի վրա մուննաթ գաք, թե ձեզ համար բադրիջան ե՞նք աճեցնելու։

Ես, օրինակ, քարե շենքում եմ ապրում ու բժիշկ եմ, որտե՞ղ պիտի բադրիջան աճեցնեմ։ Մուննաթ եկեք ոչ թե ժողովրդի, այլ իշխանությունների վրա, մենք էլ ենք մուննաթ գալիս՝ որտե՞ղ են էդ փողերը, որ այսպիսի վիճակում ենք։

Հետո փախածների վերաբերյալ, դուք բարոյական իրավունք չունեք նման խոսակցության, գոնե դուք հաստատ գիտեք՝ քանի արցախցի է զոհվել, տասն անգամ շատ, քան ամբողջ Հայաստանից։ Արցախցիները չեն փախել, երեխաներն ու կանայք են տարհանվել․․․

Որևէ մեկն իրավունք չունի ատելություն սերմանելու։ Ղարաբաղցու ակցենտից եք խոսում, բա Իջևանի ակցե՞նտը․․․ Ամոթ է, իջել եք էժանագին բլոգերի մակարդակի, հասկացանք՝ ջղայնացել եք ձեզ կորցրել եք, բայց չի կարելի, ձեր պահվածքը պետության ղեկավարին վայել պահվածք չի․․․

Ասում եք ձեզ համար մատաղ ե՞նք անելու Հայաստանը, այսինքն՝ դուք ասում էիք՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց իրականում տարբերում եք՝ մեզ, ձեզ եք աում․․․ Ներվերներս կերաք․․․

Դուք չեք գիտակցում, թե իրականում ինչ իրավիճակ է Արցախում․ շատ ծանր է իրավիճակը․․․Պետք չի աբիժնիկ բլոգերի մակարդակի իջնել։

Եվ զիջելով խախաղության չեն հասնում․ այսօր Ղարաբաղն է, էգուց Սյունիքի ժողովրդի հետ եք այդպես վարվելու․ սա վտանգավոր է․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։