Սերգեյ Սմբատյանը երկու ամսով կալանավորվել է

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ պարզվել է՝ Սմբատյանները և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ հողամասը:

Մշակույթի այդ ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանը՝ իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, «Սոխոսենթր» ընկերության հետ կնքել է պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով ներդրումային պարտավորությունը: Պողոսյանը հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականին գրանցել ընկերության սեփականության իրավունքը 300 քմ հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով ավելի քան 966 մլն դրամի գույքային վնաս:

Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափի խարդախություն կազմակերպելու, Սերգեյ Սմբատյանին և Արման Պետրոսյանին՝ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հայտնաբերվել է գործարար Պետրոսյանը, նրա մասով կալանքի միջնորդություն է ներկայացվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը նույնպես կալանավորվել է 2 ամսով։