ՀՀ-ն ՄԻԵԴ դիմում է ներկայացրել Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Քաղաքականություն
30.07.2023 | 01:33Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը` նշելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արգելանքի էր վերցրել բուժման նպատակով Կարմիր Խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա քաղաքացուն։