Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, թե ինչու է առևանգել Արցախի քաղաքացուն

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, թե ինչու են հուլիսի 29-ին ԿԽՄԿ միջոցով Լաչինի միջանցքի անցակետն անցնելիս առևանգել արցախցի Վագիֆ Խաչատրյանին։

Հաղորդագրությունում ասվում է՝ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավել ցեղասպանության և բնակչության բռնի տեղահանման կամ տեղափոխման հոդվածներով՝ 1991 թվականին  Խոջալուի Մեշալի գյուղում իբրև թե հանցավոր գործողությունների մասնակցելու համար: Նրա նկատմամբ 2013 թվականի նոյեմբերի 12-ին միջազգային հետախուզում է հայտարարվել, դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ադրբեջանի դատախազությունը հաղորդել է, թե Խաչատրյանի համար կապահովվի անհրաժեշտ բուժօգնություն, ինչպես նաև պայմաններ ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելության համար։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանն առևանգել է բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն։