Ադրբեջանն արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող 68-ամյա մի քաղաքացու․ ԱՀ պետնախարար

Լուրեր

17.02.2026 | 12:05
TRIPP-ին Ռուսաստանի արձագանքը հետաքրքիր էր․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:05
Կուբայում ԱՄՆ շրջափակումը խորացնում է վառելիքի ճգնաժամը․ այն նաև աղբի ճգնաժամի է հանգեցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 11:52
Ունեցանք ծանրամարտի աննախադեպ առաջնություն. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
17.02.2026 | 11:48
Ռուբեն Վարդանյանը 20 տարվա ազատազրկման դատապարտվեց // Զովունիում կրակոցներ են հնչել․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 11:40
Թրամփն Ուկրաինային խորհուրդ է տվել «հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»
17.02.2026 | 11:39
Հրամանատարը իրեն պատկանող անշարժ գույքերը ձևականորեն օտարել է և ՊՆ-ից անհատույց բնակարան է ստացել. ՀԿԿ
17.02.2026 | 11:31
Բաքուն Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
17.02.2026 | 11:22
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում  
17.02.2026 | 11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. հրդեհվել է Կրասնոդարի Իլսկի նավթավերամշակման գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 11:12
Հայ Ազգային Կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն․ հայտարարություն
17.02.2026 | 11:01
Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը. ՈՒՂԻՂ
17.02.2026 | 10:50
Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին
17.02.2026 | 10:42
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.02.2026 | 10:31
Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի բացումը
17.02.2026 | 10:19
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը իրենց ամուսնությունը գրանցել են
Բոլորը

Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր Հայաստանի Հանրապետության բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն։ Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։

Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։

Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։

Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր-օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն»,- նշել է պետնախարարը։