Երևանը դարձրել են քաղաք՝ մեքենաների համար, մարդկանց տեղ չի մնացել. Անահիտ Թարխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
Բոլորը

«Կուկուռուզնիկի վերականգնումը նպատակ ունի ստեղծելու մի միջավայր, որտեղ Հայաստանի և սփյուռքի երիտասարդները հանդիպելու, գաղափարներ կիսելու հնարավորություն կունենան, որտեղ կլինեն ժամանակակից լաբորատորիաներ և արվեստանոցներ: Քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ Հայկ Մարությանն ասում էր՝ վերականգնելու ենք Երիտասարդության պալատը, հենց ընտրվեց՝ մոռացավ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Ի դեպ, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոնն» ունեն համագործակցության հուշագիր, որը ներառում է նաև Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծը:

Անահիտ Թարխանյանը խոսում է նաև Երևանում հասարակական տրանսպորտի թեթևացման անհրաժեշտության մասին. «Օրինակ՝ մետրոյի նոր կայարանները կարող են լուծել այդ խնդիրը, բայց դրանց կառուցումը ժամանակատար կլինի, իսկ ահա ճոպանուղու գործարկումը կարող է արագ լուծել տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը»:

Անահիտ Թարխանյանը մատնանշում է Երևանի ճարտարապետական, քաղաքաշինական խնդիրները՝ շեշտելով, որ երևանցիներին ապրելու տեղ չի մնացել, և անհրաժեշտ է վերադարձնել նրանց իրենց քաղաքը․ «Վերջին տարիների քաղաքաշինությունն անարխիա է հիշեցնում, չկա օրենք, գաղափարախոսություն, կա միայն փող և բիզնես: Երևանում երբևէ այսքան մեծ թվով մեքենաներ չեն եղել, Երևանը դարձրել են քաղաք՝ մեքենաների համար, մարդկանց տեղ չի մնացել»:

Ճարտարապետին մտահոգում է նաև Երևանում փոշու պարունակությունը, որը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

«Դրա պատճառներից մեկն այն է, որ Երևանի շուրջ անտառներ չկան, երկրորդ գլխավոր պատճառն այն է, որ 400-ից ավելի բազալտի հանքեր շրջապատում են Երևանը. դրանք պետք է ոչ թե փակել, այլ արդիականացնել»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան