Մարտունիում ավարտական փուլում է բժշկական կենտրոնի կառուցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավարտական փուլում է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի կառուցումը:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 79 մահճակալ հզորությամբ ԲԿ՝ համալրված անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
ԲԿ-ի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 470 մլն դրամ: