30 000 երեխա և 2 000 հղի կին օգնություն են խնդրում. հայտնիներն ահազանգում են Արցախի շրջափակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ աստղերը սոցցանցերի իրենց էջերում և տարբեր հարթակներում շարունակում են անդրադառնալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ Թանկյանի խոսքով` ամեն օր կարելի է կարդալ Ուկրաինայի պատերազմի մասին, սակայն դրան զուգահեռ շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։ «Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները։ Հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հանձնարարեց Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհին։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ որոշումը»,-նշում է Թանկյանը։ Նամակի ներքո ստորագրել են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլք:

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ, երգչուհի Ռոզա Լինն էլ ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում գրառում է կատարել Արցախի շրջափակման մասին. «30.000 երեխա, 20.000 ծեր, 9000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնություն են խնդրում, բայց աշխարհը լռում է։ Սովից մահացող մարդկանց սրտաճմլիկ իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ»,-գրել է նա: Երգչուհին հաճախակի է անդրադառնում Արցախի շրջափակմանն, իսկ ամիսներ առաջ բեմ էր դուրս եկել «Դադարեցրեք շրջափակումը» և «Արցախ» գրություններով բաճկոնով:

Ռուսաստաբնակ հայ երգիչ Խչոն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետը՝ շրջափակման օրերին. «Ահա թե ինչպես են ապրում մարդիկ Արցախում։ Արդեն կես տարի է` նրանք շրջափակման մեջ են, երեխաները մահանում են սովից։ Ես ամաչում եմ, որ ապրում եմ նման ժամանակներում»,-գրել է նա:

Երգիչ Արամ MP3-ն և հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը ևս ինսթագրամի էջերում տեսանյութ են հրապարակել՝ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելով Արցախի Հանրապետությունում տիրող հումանիտար աղետի վրա։ Ուշագրավ է հատկապես Գարիկ Պապոյանի ուղերձը. «Հասկանում եմ, որ, գուցե, հոգնել եք նույն խնդրի մասին կրկին ու կրկին լսել, բայց դրանից այն չի դադարում խնդիր լինել։ Դա չի մեղմացնում այդ մարդկանց տառապանքները։ Ես ահազանգում եմ միջազգային հանրությանը, որ պատասխանատվություն կրի և նպաստի նրան, որ սնունդ և դեղամիջոց հասնի Արցախ»,-նշում է Գարիկ Պապոյանը:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան