Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր, պոլսաայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով 62 կասկածյալների գործով Վճռաբեկ դատարանի հետաքննությունը հունիսին ավարտվել է։ Քանի որ գերագույն դատարանը հաստատել է որոշ կասկածյալների արդարացման և պատժաչափերի ժամկետի ավարտը, մերժել ներկայացված միջնորդագրերը, Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան, գրում է Bianet-ը։

«Ակոս»-ը հայտնել է, որ փաստաբաններն իրենց միջնորդության մեջ ընդգծել են «ճշմարտությունն իմանալու իրավունքը» և մանրամասնել դատական գործընթացի սխալներն ու թերությունները։

«Ակնհայտ է, որ պաշտոնական փաստաթղթերը, որոնք կարող են օգնել բացահայտելու սպանության օրինաչափությունները, կեղծվել են, պահանջված արձանագրությունները և տեղեկությունները հանրային կառույցների կողմից չեն ուղարկվել դատարան, պահանջված ապացույցները չեն հավաքվել, հնարավոր չի եղել լսել պետական պաշտոնյաներին»,- նշված է փաստաբանների միջնորդության մեջ։

Հիշեցնենք, որ «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից՝ Ստամբուլում խմբագրության շենքի մոտ։

Էմմա Չոբանյան