Ուկրաինան քայլեր է մշակում Ղրիմի ապաօկուպացիայի համար․ Զելենսկի

Լուրեր

15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները մշակում են մի շարք քայլեր Ղրիմի ապաօկուպացիայի և վերաինտեգրման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Euronews-ը։

Չորեքշաբթի հեռուստաուղերձում Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ հուլիսի 26-ին Ուկրաինայի զինված ուժերը լավ արդյունքներ են գրանցել ռազմաճակատում։

«Պատրաստում ենք նաև Ղրիմի ապաօկուպացիայի համար քայլերի ցանկը։ Կոմպլեքսային քայլեր՝ և՛ անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական, և՛ սոցիալական։ Մենք կարող ենք բավականին արագ վերաինտեգրել Ղրիմը Ուկրաինայի պետական կառուցվածքին։ Արդեն հիմա այնտեղ՝ Ղրիմում գտնվող օկուպանտները պետք է մտածեն, որ քանի դեռ Ղրիմի կամուրջն ինչ-որ կերպ գործում է, պետք է տուն վերադառնան՝ Ռուսաստան»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Ղրիմն իր վերահսկողության տակ վերցնելու՝ Ուկրաինայի փորձերին կհետևի կոշտ արձագանք։

Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունն էլ օրերս հայտնել էր, որ հարավային ուղղությամբ հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են գրեթե 200 քառակուսի կիլոմետր տարածք։