Հայցվոր պաշտոնյաները փորձում են հաշիվ մաքրել լրագրողների և ԶԼՄ-ների հետ, ճնշել նրանց. Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:07
Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
21.07.2026 | 17:00
Չշահագործվող հանքավայրից անձրևից հետո դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
21.07.2026 | 16:49
Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
21.07.2026 | 16:40
Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց
21.07.2026 | 16:35
Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
21.07.2026 | 16:32
Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը․ աղբյուր
21.07.2026 | 16:21
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբիշները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ 16 հայց է ներկայացվել, որից 11–ը իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից, 5–ը` գործարար շրջանակներից։ Այս տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ այսօր հրավիրված ասուլիսում ամփոփելով 2023թ–ի երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ առկա խնդիրները։

Մելիքյանի խոսքով՝  այդ ցուցանիշն առաջին կիսամյակի համեմատ կրկնակի աճել է։

Մելիքյանի դիտարկմամբ՝ որպես կանոն անտեսվում են արտադատական լուծումները, որոնցից են` դիմել խմբագրություն, հերքում պահանջել կամ պատասխանի իրավունքից օգտվել, ԶԼՄ–ների էթիկայի կարգավորման դիտորդ մարմնին դիմել և այլն։
«Դա այն մտքին է հանգեցնում, որ այդ հայցվորները հիմնականում փորձում են հաշիվ մաքրել լրագրողների կամ լրատվամիջոցների հետ, ճնշել նրանց։ Ամենացցուն օրինակը, թերևս, Տիգրան Ավինյանի հայցն է ընդդեմ «168 ժամի» և լրագրող Դավիթ Սարգսյանի»,- նշեց Մելիքյանը։

ԽԱՊԿ նախագահի խոսքով`տվյալ դեպքում հայցվորն օրենքով նախատեսված դրամական փոխհատուցման ամենաբարձր շեմից է օգտվել։ Ավինյանը պահանջել է 9 մլն դրամ փոխհատուցում, ավելին` նա նաև միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի այդ հայցագրի չափով կալանք կիրառվի պատասխանողների գույքի և բանկային հաշիվների վրա։

«Միջազգային նորմերն ու մեր օրենսդրությունն ասում են, որ արգելանք կարելի է դնել այն դեպքում, երբ կա համոզմունք, որ չդնելու պարագայում հնարավոր չէ կատարել դատական ակտը, մինչդեռ այստեղ որևէ վտագ նկատելի չէր։ Դա է պատճառը, որ մենք համարում ենք, որ դատական գործերն ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների` ունեն ճնշելու, հաշիվ մաքրելու միտում, և դա մտահոգիչ է»,-ընդգծեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։