Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել Օդեսայի շրջանի նավահանգստին

Լուրեր

16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
Բոլորը

Ռուսաստանը չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը նոր հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի շրջանին։ Հերթական անգամ հարձակման թիրախ են դարձել նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները։ Մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է VOA-ն։

Ուկրաինական «Հարավ» հրամանատարության տվյալներով՝ երկու ռուսական «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել Սև ծովից։ Դրանք խոցել չի հաջողվել։

Հարվածի հետևանքով վնասվել է բեռնատար տերմինալներից մեկի տեխնիկան, ոչնչացվել է անվտանգության ծառայության շենքը և երկու ավտոմեքենա։ Անվտանգության աշխատակից է զոհվել, հավելել են ուկրաինացի զինվորականները։

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը նաև հայտնել են, որ գիշերը Ուկրաինայի տարածքով ութ «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարք է արձակվել։ Զինվորականների հավաստմամբ՝ բոլորը ոչնչացվել են։

Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Օդեսայի և Օդեսայի շրջանի ուղղությամբ հուլիսի 18-ից՝ Ռուսաստանի կողմից հացահատիկային գործարքից դուրս գալու հայտարարության հաջորդ օրը։ Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ Մոսկվայի նպատակը հացահատիկի արտահանումը խափանելն է։

Ռուսաստանն իր գործողություններն անվանում է «վրեժ» հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի համար։