ԱՄՆ-ը Միջազգային քրեական դատարանին կփոխանցի Ուկրաինայում ՌԴ ռազմական հանցագործությունների վերաբերյալ իր ապացույցները

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ հրապարակային կարգադրել է իր վարչակազմի պաշտոնյաներին՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանին փոխանցել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ իրենց ապացույցները։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Լրագրողների տվյալներով՝ Բայդենը նման որոշում է ընդունել վերջերս՝ չնայած նրան, որ Պենտագոնը մի քանի ամիս դեմ էր հանդես գալիս ՄՔԴ նման տեղեկատվության փոխանցմանը։

Ավելի վաղ գրել էր The New York Times-ը գրել էր, որ զինվորականները մտավախություն ունեն, որ նման համագործակցությունը նախադեպ կստեղծի, որի պատճառով դատարանը կարող է հետագայում քրեական պատասխանատվության ենթարկել ամերիկացիներին։

Պարզ չէ, թե ինչո՞ւ է Բայդենն այդքան երկար ընդունել այս որոշումը և ի՞նչն է առիթ դարձել ի վերջո դրա ընդունմանը։ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր քաղաքականության մեջ փոփոխությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Վաշինգտոնը պատրաստվում համագործակցել Հաագայի դատարանի հետ։ Սակայն այս մասին հուլիսի 25-ին Սպիտակ տունը ծանուցել է Կոնգրեսի անդամներին։

Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկությունների շարքում Հաագային կարող է հետաքրքրել այն, թե ինչպես են ռուս պաշտոնյաները որոշումներ ընդունել հարվածել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և հազարավոր ուկրաինացի երեխաներին դուրս բերել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից: ԱՄՆ-ն այս տեղեկությունների մի մասով արդեն կիսվել է Ուկրաինայի դատախազության հետ, սակայն մինչ այս ձեռնպահ էր մնում Հաագայի  դատարանի հետ համագործակցությունից։

Էմմա Չոբանյան