Եթե այս անգամ Բաքուն թույլ տվեց բեռնատարներին անցնել Արցախ, հաջորդ անգամ Աղդամով է ճամփա տալու, ինչն անթույլատրելի է․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի իրավիճակի, Հայաստանի և Արցախի իշխանությունների հայտարարությունների և մյուս հարակից թեմաների մասին Factor TVզրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

Պարո՛ն Պողոսյան, այսօր բեռնատարներ շարժվեցին դեպի Արցախ։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ուղարկում են, որ ռուսական խաղաղապահների օգնությամբ հասցնեն Արցախ։ Սա համաձայնեցվա՞ծ քայլ է։ Առհասարակ ինչի՞ն է ուղղված այն։

-Եթե հետևենք, որ երեկ լրահոսում կային Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքերը, որ մենք կարող ենք հումանիտար բեռներ տեղափոխել ռուսական խաղաղապահ զորքերի միջոցով, գուցե այդ հարցը քննարկվել է։ Բայց եկեք մի բան դիտարկենք։ Սա մեզ որպես ի՞նչ են ներկայացնելու՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ Լաչինի միջանցքի անհապաղ բացելու քա՞յլ, թե՞ սա Ռուսաստանի Դաշնության վերջին ճիչն է, որ՝ ախպեր ջան, մի բան հավաքեք, տարեք։ Ասենք՝ պետք է հասներ այս օրվա՞ն։

Դրա տեղը կազմակերպեիք մի հատ ինքնաթիռ, բոլորը լցնեիք, թռցնեիք Ստեփանակերտ, որ վստահ լինեիք՝ կհասնի, քանի որ եթե միջազգային հումանիտար օրենսդրությունը դիտարկես, ապա կարելի է գտնել, որ Air Lyft-ով՝ օդային փրկության համար իրավական դաշտում ստանում է համաշխարհային, այսպես ասած, ամբողջական օժանդակություն։ Եվ եթե Ադրբեջանը որևէ ձևով խախտեր դա, դառնալու էր միջազգային նույն ձևի դատարանի մի դեպք, որ, ա՛յ, ինքնաթիռը պայթեցրել են։

Դիցուք, այս ապրանքը գնաց։ Եթե այս անգամ բաց թողեն, հաջորդ անգամ փակելու են, ասեն՝ դե այդ նույն ապրանքը ուղարկեք, օրինակ, Իջևան-Ղազախ-Գյանջա-Բարդա-Աղդամ երթուղով։ Եվ գալու են, արցախցիներին ասեն՝ դե ընդունեք։

Մեզ նման մարդիկ և Արցախի իշխանությունները երեկվա հայտարարությունների հիման վրա, որ դա անթույլատրելի է, կարմիր գիծ է, դա բարձրաձայնելու համար կհամարվենք վատ մարդ, որովհետև վա՜յ, պատկերացրեք, հումանիտար բեռը մի անգամ գնաց, հիմա էլ երկրորդն այս ճանապարհով են բերում։ Ես սրա մեջ դրական սցենարի երևույթ չեմ տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան