Ինչի՞ց ա վախենում Փաշինյանը, 2021-ին ընկել էր դռնեդուռ, ձայներ էր հավաքում․ անհետ կորածների հարազատներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, սակայն նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Անհետ կորածների հարազատները առավոտից փակել են Բաղրամյան պողոտան, նստացույց են սկսել, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանք պնդում են՝ իրենց զավակներն անհետ կորած չեն, գերեվարված են։

Ծնողներին դեռ մեկ շաբաթ առաջ էին խոստացել, որ հանդիպում կլինի վարչապետի հետ, սակայն այն այդպես էլ տեղի չի ունեցել։

«Փաշինյանը 2021-ին ընկել էր դռնեդուռ, ձայներ էր հավաքում, ասաց՝ թող 1-2 ամիս էլ ներող լինեն մեր եղբայրները, բայց արդեն 3 տարի է, ինչի՞ իր խոսքին տեր չի կանգնում։ Մենք էստեղ ենք կոտորվում, մեր երեխեքն էլ էնտեղ։ Թող քայլեր ձեռնարկի։

Հողերը տվիր, քարտեզները տվիր, Ղարաբաղը տվիր, դե պայքարի, պահանջի, թող մեր գերիներին վերադարձնեն»,- նշեց ծնողներից մեկը։

Անհետ կործազ զինծառայողներից մեկի ծնողն էլ հավելեց․ «Ժամանակին Փաշինյանն ասում էր՝ ես պարտավոր եմ պատասխանել ծնողների հարցերին, ո՞ւր է հիմա, որ չի ուզում պատասխանել անհետ կորած զինծառայողների հարցերին։ Ինչի՞ց ա վախենում։ Վախենաում ա, որ մենք գիտենք՝ մտածված տարան մեր երեխեքին Կովսականում թողեցին, եկա՞ն»։

Մանրամասները՝ տեսանյութում։