Ցուցակը մեզ ուղարկել է վարչական շրջաններից մեկի ղեկավարը. Վարդինե Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
Բոլորը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը FIP.am փաստերի ստուգման հարթակի հետ կատարել է հետաքննություն, համաձայն որի՝ իշխող ուժը համայնքապետների միջոցով հավաքագրում է Երևանի քաղաքապետի իր թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին քվեարկողների տվյալները։
Հետաքննությունը պարզել է, որ գործընթացը համակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։ Իշխող ուժը հերքում է, թե իր կողմից վարչական ռեսուրս է չարաշահվում։

Այս առնչությամբ հրավիրված «Իշխող ուժը չարաշահո՞ւմ է վարչական ռեսուրսը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուզման բաժնի ղեկավար Վարդինե Գրիգորյանը նշեց․ «Մենք տեղեկատվությունն այն մասին, թե վարչական ռեսուրսը չարաշահվում է, թե ոչ, ստացել ենք վարչական շրջանների ղեկավարներից և աշխատակազմից՝ տարբեր աղբյուրներից։
Փաստացի ձայնագրությունները ստուգելու միջոց էին, մենք փորձում էինք հասկանալ՝ վարչական ղեկավարների և աշխատակազմի հետ հաղորդակցությունը որքանով է տեղավորվել աշխատանքային հարաբերությունների մեջ և ինչպես պետք է նրանք հավաքագրեին տվյալները՝ ինչ գործիքներ կիրառելով։

Զրույցների ընթացքում մենք տեղեկատվություն ունեինք, որ կոնկրետ անձանց ցուցակներ են տրվել իրենց, բայց հետո հասկացանք, որ չի տրվել, այլ միայն ձևաթուղթ է տրվել, որի մեջ պետք է լրացվեին տվյալները։ Այս հրահանգը տրվել է տարբեր համայնքներում։ Մենք ժամանակի սղության պատճառով միայն մի համյնքում ստուգում իրականացրինք՝ Սպիտակում․ այստեղ փաստացի կիրառվել են վարչական լծակները՝ համայնքի ղեկավար, ղեկավարի տեղակալ, վարչական ղեկավարներ, աշխատակազմեր․ ընտրողների ինչ-որ քանակ պետք է ներկայացնեին, բայց չէր տրվել հրահանգ՝ խիստ համոզելու, հորդորելու, կամ սպառնլու, կամ խոստումներ տալու» ։

Նշենք, որ իշխող ուժի ներկայացուցիչ Գևորգ Պապոյանը պնդում է, որ ձայնագրությամբ չկա փաստ, որ ինքը կամ որևէ մեկը ցուցում է տվել համայքնի ղեկավարին հավաքագրել մարդկանց և վարչական ռեսուրս կիրառել։

Մանրամասները՝ տեսանյութում։