Ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն օգնել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրները․ Լավրով

Լուրեր

05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
05.06.2026 | 00:29
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը
05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած երկկողմ հանդիպմանը։

«Անկասկած, ինչպես վերջին օրերին, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորմանը: Մենք ցանկանում ենք նպաստել այնտեղ ծագած սուր հումանիտար խնդիրների լուծմանը։ Դրա համար կան ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր հնարավորությունները։ Բայց առանց կողմերի համագործակցության դա հեշտ չէ անել»,- ասել է նա։

Լավրովը նշել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի իրականացմանը, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։

«Կարևոր ենք համարում առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիներով, ներառյալ՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատման հարցերը և հասարակական կառույցների և փորձագետների միջև երկխոսության հաստատումը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել դրան»,- ասել է նախարարը։

Լավրովի խոսքով՝ նախատեսվում է հատուկ շեշտադրում դնել «Բաքվի և Երևանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի լուծումների որոնման վրա»։