Ակնայից՝ Աղդամից, երբեք որևէ հումանիտար բեռ չի մտնելու Արցախ․ ինքնորոշման իրավունքը չի սակարկվում․ Լիաննա Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Երևանում հաջակցություն Արցախի անցկացվող ցույցերի, ինչպես նաև Արցախի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների մասին զրուցել ենք «Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ Լիաննա Պետրոսյանի հետ։

Տիկի՛ն Պետրոսյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում ստեղծված իրավիճակի համար հիմնականում պատասխանատու են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Նիկոլ Փաշինյանն էլ իր ասուլիսի ժամանակ ասում է՝ կարող ենք այս և այլ կողմերին պահանջներ ներկայացնել, բայց ի՞նչ է անում Արցախի իշխանությունը։

-Իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում բոլորս ունենք մեր և՛ մեղքի բաժինը, և՛ պատասխանատվության բաժինը։ Ինչո՞վ են զբաղված կողմերը։ Այս պարագայում Արցախի կառավարությունը և նախագահը բոլոր ջանքերը ներդրել են, որ ստեղծված ծանր կացության պայմաններում Արցախի 120 հազար բնակիչները գոնե գոյատևեն, որովհետև օղակը գնալով այնքան է սեղմվել, որ հիմա զուտ գոյատևման խնդիր է դրված։ Այսինքն՝ բոլոր ջանքերը, պետական բոլոր ռեսուրսները, ամեն ինչ ուղղված է հենց մարդկանց կենսապահովմանը։

Ի՞նչ ենք մենք ուզում և ակնկալում մյուս դերակատարներից։ Խոսվեց հիմնականում եռակողմ հայտարարության կողմերի մասով։ Մեր նախաձեռնությունը պահանջներ ունի բոլոր կողմերից։ Առաջնահերթ պահանջները ներկայացրել ենք Հայաստանի կառավարությանը, Ռուսաստանին, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին և ԵՄ պատվիրակությանը։

Այսօր նախատեսում եք զույգ ցույցեր՝ Երևանի Ազատության հրապարակում և Ստեփանակերպի Վերածննդի հրապարակում։ Միջազգային հանրությունից պահանջը, ակնկալիքը որո՞նք են։

-Արդեն մի շաբաթ է, որ Հայաստանում տարբեր նախաձեռնություններ ենք իրականացնում։ Դրանց մեկնարկը տվեցինք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեր առաջին ակցիայով՝ պահանջելով, որ ՄԱԿ-ն իր բոլոր գործիքները կիրառի, հատկապես պարենային անվտանգության առումով, Պարենի համաշխարհային կազմակերպության և ամբողջ այն գործիքակազմը, որ հնարավոր է կիրառել նման իրավիճակում հայտնված մարդկանց կյանքը փրկելու համար։ Մեր խնդիրն է նրանց անընդհատ հիշեցնել այդ մասին։

Բայց երբ ասում ենք, որ ուզում ենք միջանցքը ճեղքել, չենք ասում, որ հացի խնդիրը քաղաքականությունից դուրս է կամ մոռանում ենք մեր ինքնորոշման իրավունքը։ Բնավ ո՛չ։ Եվ հենց դա է պատճառը, որ արցախցին հստակորեն ասել է՝ Աղդամից՝ Ակնայից, երբևէ որևէ աջակցություն, հումանիտար որևէ բեռ չի մտնելու Արցախ։

Որքանով մարդիկ կյանքի համար են պայքարում, ապրելու համար են պայքարում, միևնույն է, հասկանում են՝ այն ձեռքը, որ ի զորու է մարդու գլուխ կտրել, տարեց անօգնական մարդու սպանել, չի կարող մյուս ձեռքով կեղծ «հումանիզմի» շրջանակում հումանիտար բեռ բերել։ Եվ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ։

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան