Ուզում եք Հայաստանի պետությունը մատա՞ղ անեք. ո՞ւմ առաջ․ չե՛ք կարող, բացառված բան ա․ ՀՀ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ արցախցի մի կնոջ դիտարկումներին, որոնք, հաշվի առնելով, որ արցախցիները հացի խնդիր ունեն, վերաբերում էին մասնավորապես Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին՝ իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքի վերաբերյալ։

«Բա 150 միլիարդը ո՞նց են օգտագործել, որ աջաբսանդալի մատերիալ չունեն․․․ Ուրեմն՝ թող գնային բախչեն վարեին, բարդիջան ցանեին։ Թե՞ դա էլ պետք է Արարատյան դաշտում ցանեին, աճացնեին ու ուղարկեին։ Սա ի՞նչ ձև է․․․ Ում հետ խոսում ես հերոս է, ոչ մեկի հետ խոսել չի լինում․․․ Մենք դավաճա՞նն ենք, իրենք էլ հերոսը․․․ Հերիք եղավ, բոլ եղավ․․․

Բադրիջան չունեն մարդիկ, 150 մլրդ դրամ գումար ենք տվել, բադրիջան աճեցրեք՝ առավոտից երեկո լայվ մտնելու փոխարեն։ Ուզո՞ւմ եք Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի պետությունը մատաղ անեք, ո՞ւմ առաջ։ Բացառված է բան է դա»,- նշեց Փաշինյանը։

Հավելենք՝ քիչ առաջ նույն հարցի առնչությամբ Փաշինյանը նշել էր․ «Ի՞նչ ուտելիք է ցույց տվել․ մեր բակում աճած լոլիկ, բամիա, բադրիջան։ Ինչ-որ մեկն ուզում է ասել, որ հուլիսին Ղարաբաղում լոլիկ, բադրիջան, բամիա չկա՞, իսկ ինչո՞ւ չկա։ Դրանք, որ աճել են, դրա վրա ո՛չ բենզին ենք ծախսել, ո՛չ էլ սալյարկա։ Այսօր ցանկացած բակում, ցանկացած հողի վրա պետք է այդ ամեն ինչը լինի։ Ո՞նց կարող է չլինել․․․ Էդ ինչ է ցույց տվել․ սև խավիա՞ր է ցույց տվել, թե՞ էկզոտիկ ուտելիքներ․․․

Երբ որ իմ կինը Ստեփանակերտի նկուղներում ծվարած տարեցներին էր փորձում ուտելիք հասցնել, այդ ժամանակ այդ քաղաքում շատ չէր կանանց ու տղամարդկանց թիվը։ Սա ի՞նչ պատվերով քարոզչություն է։

Մենք Ղարաբաղի համար որևէ բան խնայե՞լ ենք։ Ղարաբաղը վերջին 30 տարվա ընթացքում այդքան աջակցություն չի ստացել, ինչքան հիմա։
Ես չհիշեմ, մարդի կհիշեն, որ այդ նույն բարբառով բազմաթիվ երիտասարդներ Երևանի սրճարաններում էին պատերազմի օրերին։ Նույն տրամաբանությամբ էլ Հայաստանում կարող են ասել՝ գիտենք՝ ով՞ է մեզ այս օրը գցել։

Դուք քաղաքական ակցիա եք անում, հարց չեք տալիս։ Ադ թեմաների մեջ մի՛ մտեք, ի՞նչ եք ուզում ապացուցել։- Ի՞նչ է՝մեր տանը բադրիջան եփվելու իրավունք չկա։ Հայաստանի տներում պետք է բադրիջան, բամիա չլինի՞, կամ Երևանում տրանսպորտ չպե՞տք է լինի․․․

Անձամբ ես, իմ ընտանիքը, Հայաստանը, ժողովուրդը ի՞նչ է խնայել Ղարաբաղի համար։ Նշեք մի բան։ Էս մուննաթը ինչի՞ համար է»։

Մանրամասները՝ տեսանյութում։