ՌԴ-ի և Իրանի ԱԽ ղեկավարներն անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀԱՀ-ում իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի, «գունավոր հեղափոխություններին» հակազդելուն առնչվող հարցեր։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Պատրուշևի և Ահմադիանի հանդիպումը տեղի է ունեցել Յոհաննեսբուրգում ընթացող ԲՐԻԿՍ-ի և ասոցիացիային բարեկամ պետությունների անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների հանդիպման շրջանակում։

«Ահմադիանի՝ նոր պաշտոնում նշանակվելուց հետո առաջին հանդիպմանը քննարկվել են երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև կանոնավոր երկխոսությունը շարունակելու հարցեր, ինչը թույլ կտա համակարգել ռուս-իրանական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ահաբեկչության դեմ պայքարի, «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարի և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցերում»,-ասվում է հաղորդագրությունում։