Դրանք պաշտոնական թիրախներ են․ Ուկրաինայի ՊՆ ղեկավարը՝ Ղրիմի և Կերչի կամրջի վրա հարձակումների մասին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի զինված ուժերը շարունակելու են  հարվածներ հասցնել Կերչի կամրջին և Ղրիմի թերակղզուն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այդ բոլոր թիրախերը պաշտոնական են, այդ պատճառով էլ (հարվածները) նվազեցնում են մեր դեմ կռվելու նրանց կարողությունը և օգնում են ուկրաինացիների կյանքեր փրկել»,- ասել է Ռեզնիկովը։

Հարցին՝ արդյո՞ք Ուկրաինայի մտադրությունը ներառում է Կերչի կամրջի ամբողջական ոչնչացումը, նա պատասխանել է․ «Դա նորմալ մարտավարություն է՝ ոչնչացնել թշնամու նյութատեխնիկական գծերը՝ զինամթերքի, վառելիքի, սննդի և այլնի մատակարարման ուղիները կտրելու համար: Ուստի մենք այս մարտավարությունը կիրառելու ենք նրանց դեմ»։

Անցյալ երեքշաբթի Ուկրաինայի զինված ուժերը հարված էին հասցրել Ղրիմում զինամթերքի պահեստին, իսկ մեկ շաբաթ առաջ անօդաչու սարքերը հարվածել էին Կերչի կամրջին։ Նախօրեին ևս անօդաչուների հարձակման հետևանքով պայթյուն էր տեղի ունեցել Ղրիմի զինամթերքի պահեստում։

Էմմա Չոբանյան