Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում ականներ են տեղադրվել. ՄԱԳԱՏԷ

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները Զապորոժիեի ատոմակայանի շուրջ հակահետևակային ականներ են հայտնաբերել, որոնք տեղադրել են ռուս զինվորականները։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ, գրում է VOA-ն։

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները տեսել են մի քանի ականներ, որոնք տեղադրված են էլեկտրակայանի պարագծով արտաքին և ներքին ցանկապատերի միջև։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «պայթուցիկների առկայությունը հակասում է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին և լրացուցիչ հոգեբանական ճնշում է ստեղծում աշխատողների վրա»։
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների նախնական գնահատմամբ՝ այդ ականների պայթյունը չի կարող սպառնալ էլեկտրակայանի միջուկային անվտանգությանը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները, որոնք ստուգումներ են անցկացրել կայանում, ծանր զինտեխնիկա չեն հայտնաբերել։

Այնուամենայնիվ, հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին շարունակում են արգելել մուտք գործել ԶԱԷԿ-ի ռեակտորների և տուրբինային սրահների տանիքներ, նաև երրորդ և չորրորդ էներգաբլոկներ, որոնք առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում։

Հուլիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վկայակոչելով ուկրաինական հետախուզությանը, հայտարարել էր, որ Ռուսաստանը պայթուցիկներ է տեղադրել մի քանի էներգաբլոկների տանիքներին։ Մոսկվան հերքում է մեղադրանքները։