Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը․ Արցախի նախագահի կոչը, սպասվող հանրահավաքներ Ստեփանակերտում և Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
22.11.2024 | 15:15
Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
22.11.2024 | 15:07
Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
22.11.2024 | 15:04
Զեյնալյանը մանդատը վայր է դնում, Լուկաշենկոն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմից․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
Բոլորը

Երևանում այսօր հաջակցություն Արցախի անհնազանդության ակցիաներ են իրականացվել։ «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախն ենք» կարգախոսներով ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով փակել են տարբեր փողոցներ՝ իրազեկելով նաև վաղը նախատեսվող հանրահավաքի մասին։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էր երեկ տեղեկացրել, որ հուլիսի 25-ին նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:

Ի՞նչ կարող են փոխել այս ակցիաները 7 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիների կյանքում․ «Վերադարձ դեպի դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանի կարծիքով՝ ակցիաները, հնարավոր է, արդյունավետ չլինեն, բայց  կարթնացնեն հայ ժողովրդին։

«Եթե ոչ մի արդյունավետություն չունենան, գուցե ՀՀ բնակչությանն կարթնացնեն այն թմբիրից, որի մեջ հիմա գտնվում է մեր հասարակությունը։ Պիտի հասկանան, որ այնտեղ իրենց ազգակիցներն են, և եթե մենք լուռ նստենք, ոչինչ չանենք, այդ ամենը հասնելու է նաև Հայաստան»,- ասաց Քարամյանը։

Հուլիսի 14-ից էլ արցախցիներն են Վերածննդի հրապարակում բողոքի ակցիաներ նախաձեռնել՝ վրաններ տեղադրելով խաղաղապահների գրասենյակի մոտ ու Ստեփանակերտի կենտրոնում։ Հուլիսի 17-ից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթով միացավ նստացույցին, հայտարարեց՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում որևէ փոփոխություն տեղի չունենա, կդիմեն կոշտ գործողությունների՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:

Այսօր լրանում է Հարությունյանի մատնանշած մեկշաբաթյա ժամկետը, բայց հիմա էլ դեռ պարզ չէ՝ ի՞նչ կոշտ քայլեր են սպասվում։ Հնարավո՞ր է՝ այդ կոշտ գործողությունների մասին խոսվի վաղը սպասվող հանրահավաքում․ Արցախի կառավարությունից այս հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց՝ տարբեր պաշտոնյաների ուղղված հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ ասաց, որ չգիտի, թե ելույթներից բացի՝ ինչ է սպասվում վաղվա հանրահավաքին։

Արցախի ընդդիմադիր «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը Հարությունյանի թիմի կողմից որևէ կոշտ գործողություն չի սպասում։

«Իրականում, թե իրենք ինչ են ասելու, ես տեղյակ չեմ, բայց չեմ սպասում իշխանության կողմից կոշտ գործողություններ։ Գիտեմ, որ Արցախում հանրության մեծ զանգված տրամադրված է, որ ճանապարհվենք և այդ միջանցքը ինքներս մաքրենք»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Նրան հիշեցրինք, որ նման փորձեր արդեն իսկ եղել են, որոնք հաջողությամբ չեն պսակվել։ Դիտարկմանը, որ մի քանի օր առաջ էլ Հայաստանից մի խումբ արցախցիներ փորձել էին հասնել Հակարիի կամուրջ, բայց չէր ստացվել, ինքն ինչպե՞ս է պատկերացնում, որ արցախցիները նույն տարբերակով կարող են բացել միջանցքը, Օսիպյանը պատասխանեց․ «Քիչ են եղել։ Ցավոք, մարդիկ, երևի, շեղված էին այլ հավաքներով, բայց, իմ կարծիքով, եթե լինեին տասնյակ հազարներով, կանցնեին»։

Արթուր Օսիպյանն ասում է՝ ամեն ինչ նոր է սկսվում, ակցիաները նոր թափ կստանան, քաղաքացիները կանցնեն Հակարիի կամրջով՝ ապաշրջափակելու Լաչինի միջանցքը։

Հուլիսի 21-ին Արցախը դիմեց Հայաստանին, որպեսզի ՄԱԿ-ը ՌԴ խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտի։ Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը նույն օրը ելույթում նշել էր՝ Ադրբեջանի հետ պատրաստ են ապրել, բայց հավասարը հավասարի պես։

Ադրբեջանական դրոշը տեղադրելու ձախողված փորձից հետո արդեն 40 օր է՝ դադարեցված է շարժը Հակարիի ադրբեջանական անցակետով՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհով։ Արգելվել էր անգամ Կարմիր խաչի մեքենաներով հիվանդների և հումանիտար օգնության տեղափոխումը։ Միայն այսօր և հուլիսի 22-ին 24 բուժառուներ՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Օրվա վերջում նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ հերթական եռակողմ հանդիպմանն ընդառաջ։ Հարությունյանը 3 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորություններով ապահովել Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

«Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները: Ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին եռակողմ հայտարարության կողմերի կողմից անհապաղ կերպով չկարգավորվելու դեպքում վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասն ընկնում է հենց նրանց վրա։ Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»,- գրել է ԱՀ նախագահը։

Հիշեցնենք՝ վաղը Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարաները կքննարկեն Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Ըստ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության՝ օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան