Ալիևը խոսել է Արցախի կարգավիճակի և ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական China Media Group-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախին ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հեռանկարներին։

Ալիևը հայտարարել է, թե, իբր, «Ադրբեջանում հայկական փոքրամասնության հետ կապված արդեն պաշտոնապես հայտարարել են, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը ապահովվելու են Ադրբեջանի Սահմանադրությանը համաձայն»։ Նա հավելել է, թե կրոնական կամ էթնիկ հողի վրա խնդիրներ Ադրբեջանում չկան, ուստի, ըստ նրա, Ղարաբաղում բնակվող հայերը կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։

«Կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի այս դիրքորոշումը»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե կարծում է՝ Հայաստանի հետ մոտ ապագայում կարելի է համաձայնություն ձեռք բերել, քանի որ Երևանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ինչպես արդեն ասել եմ՝ նրանք ասել են՝ Ա – Ղարաբաղն Ադրբեջան է։ Հիմա նրանք պետք է ասեն՝  Բ – ստորագրենք այդ համաձայնագիրը։ Դրանից հետո համաձայնությունը կարող է ձեռք բերվել»,- ասել է Ալիևը՝ դարձյալ չնշելով՝ արդյո՞ք Բաքուն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Էմմա Չոբանյան