Պրիգոժինի ապստամբությունն ու դիվերսիաները ռուսների հիմնական մտավախության պատճառն են դարձել

Լուրեր

14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դիվերսիոն գործողություններն ու Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձը դարձել են ռուսների մտավավախության հիմնական աղբյուրները 2023 թվականի երկրորդ եռամսյակում։ Այս մասին ասվում է KPOC ընկերության կողմից իրականացված հետազոտության մեջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլ-հունիս ամիսներին ռուսաստանցիների շրջանում ամենամեծ վախը դիվերսիաներն էին, որոնք երկրորդ եռամսյակն անընդմեջ շարունակում են մնալ վարկանիշի առաջատարը։

Նշվում է, որ Մոսկվայի և այլ շրջանների վրա անօդաչու սարքերի հարձակումները, կրեմլամետ բլոգեր Վլադլեն Թաթարսկու սպանությունը, գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձը, ինչպես նաև «Ռուսաստանի կամավորական կորպուսի» գրոհը Բելգորոդի շրջանում առանցքային իրադարձություններ էին, որոնք ձևավորել են «դիվերսիոն մտահոգությունը»:

Անհանգստության ընդհանուր ինդեքսում երկրորդ տեղում է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ձախողված ապստամբությունը։

Ըստ հետազոտության հեղինակների՝ ճգնաժամի խաղաղ լուծումը սոցիալական ցանցերում մի շարք դավադրությունների տեսությունների տեղիք է տվել, որոնք նպաստել են այս անհանգստության հետագա սրմանը։

Հիմնական մտավախությունների շարքում երրորդ տեղում են բնական աղետները։ Ուկրաինական հակահարձակման և աճող միջուկային սպառնալիքի հետ կապված մտահոգությունները զբաղեցնում են, համապատասխանաբար, չորրորդ և հինգերորդ տեղերը։

Էմմա Չոբանյան